Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Լե լե խլպանե
Լե լե խլպանե

Լե լե խլպանե

00:16:01
Report
«Խլպանե»–ն ժողովրդական պարերգ է, որը հասել է մեզ Խնուսի հայության ավանդույթներից։ «Խլպանե» կամ «ղալբ» բառը նշանակում է խարդախ, անազնիվ, ինչը հենց բնորոշ է երգի հերոսին։ Նա ծույլ է, չի սիրում աշխատել և մշտապես պատճառներ է որոնում՝ խուսափելու անգամ ամենաթեթև գործից։Նա որսի չի գնում, որովհետև հրացանը խափանված է, թել չի մանում, քանի որ տատից մնացած քարմանը փչացել է, հողը վարելու չի գնում, քանի որ պապից ժառանգված գութանն անսարք է։ Բայց խնդիրը գործիքները չեն՝ դրանք ընդամենը արդարացումներ են նրա ծուլության համար։Այս երգի միջոցով հայ ժողովուրդը ծաղրում է անգործությունն ու անպատասխանատվությունը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է նախնիներից ժառանգած կարողությունը դառնալ անպետք, եթե այն հայտնվում է ալարկոտի ձեռքերում։ Երգն իր մեծ ճանաչումը ստացավ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ, իսկ 2000-ականներին այն նորովի ներկայացրին Ինգա և Անուշ Արշակյանները։ Ժամանակի ընթացքում «Խլպանե»-ն շարունակեց մնալ ժողովրդական երգացանկում՝ հայտնվելով նաև նոր սերունդների կատարումներում։ Օրինակ, Ջուլիաննա Բերբերյանը երգը ներկայացրեց ժամանակակից փոփ-էլեկտրոնային մշակմամբ, իսկ «Կաթիլ» խումբը, պահպանելով երգի ավանդական տարբերակը, տվեց նրան նոր շունչ և էներգիա։Այս անգամ մեր Երգխոսությունը Ջուլիաննա Բերբերյանի և «Կաթիլ» խմբի փողային գործիքներ կատարող Գրիգոր Կարտաշյանի հետ է։
View more comments
View All Notifications