Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Ես Սարեն կուգայի
Ես Սարեն կուգայի

Ես Սարեն կուգայի

00:16:08
Report
«Ես Սարեն Կուգայի» երգը հայկական ժողովրդական մեղեդի է, որը պահպանվել է Կոմիտասի մշակմամբ։ Առաջին անգամ հիշատակվել է 1903 թվականին՝ Կոմիտասի և նրա ընկեր Մանուկ Աբեգյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում։ Տարիների ընթացքում երգը հնչել և վերաիմաստավորվել է բազմաթիվ արտիստների կողմից, կատարել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Արմենակ Տեր-Աբրահամյանը, Տաթևիկ Սազանդարյանը և Լիլիթ Պիպոյանը, ովքեր իրենց ուրույն ոճն են տվել այս ստեղծագործությանը: Ժամանակակից կատարումները նույնպես նոր շունչ են հաղորդել երգին: Լիլիթ Ազարյանը, հավատարիմն մնալով կոմիտասյան մշակմանը, երգը ներկայացրեց  քնքուշ մեկնաբանմամբ, որն, ի դեպ, պահպանում է Հաաստանի հանրային ռադիոյո ոսկե ֆոնդում։ Տարիներ առաջ Սոնա Ռուբենյանի մինիմալիստական ​​տարբերակը՝ միայն թավջութակի ուղեկցությամբ, ժամանակակից, բայց հոգևոր պատկեր  տվեց երգին, այն հասցնելով մեր ժամանակների երիտասարդների երգացանկ: Վերջերս Տիեզերք բենդը ներկայացրեց երգը՝ պահպանելով ստեղծագործության եթերային տրամադրությունը:Լուսինե Ազարյանի, Տիեզերք խմբի անդամներ Լուսինե Գալստյանի և Էլիզա Բաղդիյանի,  երաժշտական ​​պրոդյուսեր Վահրամ Յանիկյանի հետ գնում ենք սարեր՝ երգխոսելու ավանդականն ու ժամանակակիցը միավորող երաժշտական այս գլուխգործոցի մասին։ 

Ես Սարեն կուգայի

View more comments
View All Notifications