Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Օ քամի-քամի
Օ քամի-քամի

Օ քամի-քամի

00:16:07
Report
80-ականներին փչեց առաջինն քամին՝ առանց ցավի սերը պոկող։ Ռուբեն Հախվերդյանի հեղինակած «Օ՜, քամի, քամի» երգը սկսեց ճանապարհը որպես քնքուշ մեղեդի, որն ուղեկցվում էր միայն կիթառի մեղմ, մինիմալիստական նոտաներով։ Այս պարզ, բայց խորիմաստ տարբերակը ներկայացրեց շատերի սիրո և կարոտի էությունը: 1989-ին Հարութ Փամբուխչյանը նոր լիցքեր հաղորդեց երգին` ավելացնելով լրացուցիչ գործիքներ և մեղեդիներ, որոնք ավելի խորը ցույց տվեցին երգի զգացմունքային երանգները: Այս տարբերակը դարձավ 90-աականների մի մեծ սերնդի զգացմունքային վայրիվերումների արտացոլումը։ Ժամանակի քամին երգը հասցրեց նոր սերունդներին։ 2000-ականներին Էմպիրեյ ռոք խումբը երգը ներկայացրեց հզոր էներգիայով։ Նրանց կատարումը նոր շունչ հաղորդեց այս ստեղծագործությանը` ապահովելով նրա տեղը ռոքի սիրահարների սրտերում: Տարիներ անց «Հայ սուպերսթար» մրցույթի ժամանակ Աստղիկ Սաֆարյանն իր  ելույթից մեկի համար ընտրեց «Օ՜, քամի, քամի»՝ չիմանալով, որ այդ ելույթը իր վերջինն է լինելու մրցույթում, սակայն մեծ նշանակություն է ունենալու իր հետագա կարիերայում։ Երգի քամիները շարունակեցին փչել՝ զարգանալով, սակայն հավատարիմ մնալով արմատներին: Վահագ Ռաշի ամենավերջին մեկնաբանությունը վերադարձրեց երգը Հախվերդյանական սկզբնական ոճին՝ բարդային և մինիմալիստական: Երգն ունի բազում մեկնաբանություններ և գործիքավորումններ, բառերը հնարավորություն են տալիս խոսել շատերիս ներսում ապրող զգացմունքների մասին։ Ամենաքամոտ երգխոսությունը Աստղիկ Սաֆարյանի և Վահագ Ռաշի հետ է։ 
View more comments
View All Notifications