Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Ամեն բացվող առավոտ
Ամեն բացվող առավոտ

Ամեն բացվող առավոտ

00:15:55
Report
Քրիստ Մանարյանի առավոտը բացվել է դեռևս 90-ականներին, երգը հենց այս ժամանակ առաջին անգամ հայտնվեց մարդկանց նվագարկիչներում: Ի սկզբանե երգը կատարում էին Արթուր Իսպիրյանն ու Նաիրա Տեր-Կարապետյանը, սակայն արդեն 1998 թվականին այն դարձավ էլ ավելի սիրելի հասարակույթան կողմից, քանի որ հնչեց Մեր բակը 2 ֆիլմում։ Այն իր տրամադրությամբ, հնչողությամբ և բովանդակությամբ ներկայացնում էր դարաշրջանի ավարտին Հայաստանում՝ հատկապես Երևանում տիրող տրամադրության ողջ էությունը։ Տարիների ընթացքում երգը կատարվել է բազմաթիվ արտիսների կողմից, ստացել նոր ձևավորումներ, վերաիմաստավորվել է նոր և հետաքրքիր մեղեդիներով: 2019 թվականին Fairwind խումբը թարմ և ռոքային փոփոխությամբ ներկայացրեց երգը՝ արտացոլելով ժամանակի ոգին և էներգիան։ Երգին ևս մեկ յուրօրինակ մեկնաբանություն տվեց gorgeouz beats-ը, իր ժամանակակից հիփ-հոփ երանգներով՝ պահպանելով նաև դրա նոստալգիկ տրամադրւթյունը: Արթուր Իսպիրյանի, Fairwind խմբի վոկալիստ Վարդգես Հովեյանի և gorgeouz beats-ի Գոռ Ղուկասյանի հետ կերգխոսենք այս ստեղծագործություն մասին՝ բացահայտելով տասնամյակների ընթացքում դրա անցած ճանապարհը և տարբեր ժամանակներում Երևանում բացվող առավոտները։

Ամեն բացվող առավոտ

View more comments
View All Notifications